Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան խոսել է երիտասարդ նորվեգացու մասին.
«Հոլանդի մոտ ամեն ինչ շատ արագ ստացվեց. այնպես, ինչպես քչերի մոտ կստացվեր: Հոլանդը գերազանցեց ինքն իրեն: Միգուցե, շատ զգուշավոր էի, որ նրան խորհուրդ տվեցի տեղափոխվել «Բորուսիա», այլ ոչ թե ցանկացած այլ ակումբ:
Այս տղան կարող է ցանկացած ակումբում բարձր մակարդակով խաղալ: Ես դրանում վստահ եմ, ինչպես բոլորը: Նա դա կարող էր անել նաև անցած տարի»,-ասել է Ռայոլան: