Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլի շրջանակում Հասարակածային Գվինեայի հավաքականը 1-2 հաշվով զիջեցին Թունիսին:
Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեց «Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման։ Նա մեկնարկային րոպեներից դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 86-րդ րոպեին։
Երկու հավաքականներն էլ արդեն նվաճել էին Աֆրիկայի ազգերի գավաթ 2022թ խաղարկության ուղեգիր, այնպես որ հանդիպումը մրցաշարային տեսանկյունից ոչ մի նշանակություն չուներ։ Հասարակածային Գվինեա J խմբում 5 խաղից հետո 9 միավորով երկրորդն է: Առաջատարը 16 միավորով Թունիսն է