«Սևանի» ֆուտբոլիստը կմասնակցի Աշխարհի առաջնության ընտրական խաղերի: Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման հրավեր է ստացել Հասարակածային Գվինեայի ազգային հավաքականից, որը աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլում մարտի 25-ին և 28-ին անցկացնելու է ընտրական երկու խաղ։
Օբաման իր երկրի հավաքականի կազմում կարող է մասնակցել Տանզանիայի և Թունիսի հավաքականների դեմ խաղերին։