Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության նախընտրական փուլի շրջանակում Հասարակածային Գվինեայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Տանզանիայի ընտրանու նկատմամբ:
Հասարակածային Գվինեայի հավաքականի կազմում հանդիպմանը մասնակցեց «Սևանի» կիսապաշտպան Սալոմոն Օբաման։ Նա մեկնարկային րոպեներից դուրս եկավ խաղադաշտ և փոխարինվեց 86-րդ րոպեին։
Հասարակածային Գվինեա J խմբում 5 խաղից հետո 9 միավորով այս պահին երկրորդն է: Առաջատարը 13 միավորով Թունիսն է, իսկ Տանզանիան և ԿԼիբիան երրորդ ու չորրորդ հորիզոնականներ են զբաղեցնում՝ 4 և 3 միավորով: Այսպիսով Օբաման օգնեց իր հավաքականին դուրս գալ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ (խմբերում լավագույն երկու հավաքականներն են ստանում մրցաշարի ուղեգիր)։