Օգտվելով Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայում միջազգային դադարից՝ «Արարատը» Գյումրիում ընկերական հանդիպում անցկացրեց «Շիրակի» հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Առաջին կեսում, չնայած «Արարատի» տարածքային առավելությանը, գոլեր չգրանցվեցին: Հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Մորի Կոնեն լավ կողմնորոշվեց մրցակցի տուգանային հրապարակում և գրավեց դարպասը։ 69-րդ րոպեին «Արարատը» հաշիվը կրկնապատկելու հնարավորություն ստացավ, երբ մրցակցի պաշտպանը ձեռքով խաղաց սեփական տուգանային հրապարակում և նշանակվեց 11 մետրանոց հարված։ Նշակետին մոտեցավ Մորի Կոնեն, սակայն նրա հարվածը բարձր ստացվեց։ Հանդիպման 78-րդ րոպեին փայլուն գոլի հեղինակ դարձավ Դիմիտրիյե Պոբուլիչը՝ անկյունայինից կատարած ուղիղ հարվածով կրկնապատկելով հաշիվը: Հինգ րոպե անց Պոբուլիչը դուբլ ձևակերպեց՝ Մորի Կոնեի հետ գնդակի խաղարկումից հետո եզրափակելով «Արարատի» գեղեցիկ գրոհը:
Այսպիսով, «Արարատը» խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գյումրիում:
Հիշեցնենք, որ առաջիկա պաշտոնական հանդիպումը «Արարատը» կանցկացնի ապրիլի 3-ին, «Վեստ Արմենիայի» դեմ: