Իտալական «Միլանի» 39-ամյա Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է իր վերադարձը Շվեդիայի ազգային հավաքական.
«Տպավորություն էր, որ նորամուտս էր Շվեդիայի հավաքականում. փշաքաղվել էի։ Նյարդայնացած չէի, խաղացի հավաքված և մոտիվացված: Ցավալի է, որ երկրպագուները ներկա չէին խաղին, քանի որ նրանց հետ այլ մթնոլորտ է»,- Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Իբրան:
Հիշեցնենք, որ Մունդիալ 2022-ի ընտրական մրցաշարի առաջին տուրում շվեդները 1։0 հաշվով առավելության հասան Վրաստանի նկատմամբ։ Իբրահիմովիչը մոտ 5 տարվա դադարից հետո դարձյալ խաղաց ազգային հավաքականում և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։