Դորտմունդի «Բորուսիան» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի համար սահմանել է 180 միլիոն եվրո տրանսֆերային արժեք, հաղորդում է ESPN-ը:
Դորտմունդում կարծում են, որ նման գինը թոփ ակումբներին հեռու կպահի նորվեգացուց, ինչը թիմի լավագույն ռմբարկուին թույլ կտա ևս մեկ տարի մնալ ակումբում: Դորտմունդցիները նմանատիպ մարտավարություն էին կիրառել նաև նախորդ ամռանը, երբ մի շարք թիմեր հետաքրքրված էին անգլիացի Ջեյդոն Սանչոյի ծառայություններով:
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, իսպանական ու գերմանական թոփ ակումբներ:
Հոլանդն ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում մասնակցած 49 խաղում դարձել է նույնքան գոլի հեղինակ: