Գերմանիայի ազգային հավաքականը 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում հաղթեց Իսլանդիային (3:0):
Յոահիմ Լյովի թիմը հաղթեց 17-րդ անընդմեջ ԱԱ ընտրական խաղում: Սա նոր ռեկորդ է գերմանական թիմի համար:
Գերմանիան մարտի 28-ին կխաղա Ռումինիայի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունից հետո Յոահիմ Լյովը կլքի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։