Ռուսաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը մեկնաբանություններ է տվել Եվրո 2021-ի խմբային փուլի 1-ին տուրի Իսլանդիայի դեմ խաղից հետո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը մեկնարկում հաղթեց Իսլանդիային (4:1)։ Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում էին հայազգի Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: Վերջինս 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-0, իսկ առաջին խաղակեսի վերջում Արսեն Զախարյանը հաշիվը դարձրել էր խոշոր՝ 3-0: Մանրամասներն՝ այստեղ։
«Այս հաղթանակը չի կարելի միանշանակորեն հեշտ անվանել: Դա մեկնարկային խաղ էր մրցաշարում, կար մի փոքր հուզմունք: Բայց այն անհետացավ խաղադաշտում առաջին իսկ գործողություններով:
Զախարյանը արագ մերվեց թիմին, նա իրեն լավ ու վստահ դրևորեց, տղաներն էլ լավ ընդունեցին նրան: Առաջին խաղում հաղթելը կարևոր քայլ է ընդհանուր ռազմավարության մեջ: Մենք հիմա պետք է շարունակենք առանց էյֆորիայի: Ֆրանսիայի հետ հանդիպումը իսկական փորձություն կլինի մեզ համար», — ասել է Գալակտիոնովը:
Ռուսաստանի և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների հանդիպումը տեղի կունենա կիրակի` Երևանի ժամանակով 00:00-ին։