Եվրոպայի 2021 երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակում Ռուսաստանի Մ-21 հավաքականը մրցում էր Իսլանդիայի հասակակիցների հետ ու հաղթեց 4-1 հաշվով։
Ռուսաստանի ընտրանու մեկնարկային կազմում էին հայազգի Արսեն Զախարյանն ու Նաիր Տիկնիզյանը: Վերջինս 42-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-0, իսկ առաջին խաղակեսի վերջում Արսեն Զախարյանը հաշիվը դարձրել էր խոշոր՝ 3-0:
Տիկնիզյանը խաղադաշտից դուրս գալիս` տեսախցիկի մոտ ասել է․ «Հայաստանի հավաքականը կարող եք վերանվանել Մ-21»։
Արդյոք հայ ֆուտբոլիստների գոլերը նկատի ունենալով՝ Տիկնիզյանը ցանկացել է ասել, որ Ռուսաստանի Մ-21 հավաքականը կարելի է վերանվանել Հայաստանի հավաքական։