Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում ավարտվեց առաջին տուրը:
B խմբում Իսպանիայի հավաքականը միավորներ կորցրեց Հունաստանի դեմ խաղում: 33-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Մորատան, սակայն հյուրերը 57-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1 միավոր կորզեցին. 11 մետրից դիպուկ էր Բակասետասը:
Շվեդիան նվազագույն հաշվով հաղթեց Վրաստանին: Վերադարձի խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զլատան Իբրահիմովիչը, իսկ գոլը խփեց Կլասոնը:
Խումբը բաղկացած է 5 հավաքականից. այս տուրում հանդիպում չուներ անցկացնելու Կոսովոն: