Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը 15 տարի անց խոսել է Զինեդին Զիդանի՝ Մարկո Մատերացիի կրծքավանդակին հարվածելու մասին։
«Հիմա՝ 15 տարի անց, կարող եմ ասել, որ խաղացել եմ աշխարհի լավագույն խաղացողներից մեկի հետ, որը ոչ միայն մեծ ֆուտբոլիստ է, այլև՝ հիանալի մարդ։ Գուցե, եզրափակչում արյունը խփել էր նրա գլխին, ու նա նորից դարձավ մարդ, իսկ մարդկանց սխալվելը հատուկ է։
Ցավոք, դա ժամանակին տեղի չունեցավ։ Խաղից հետո բոլորը շփոթված էին, բայց չի կարելի պնդել, որ առանց այդ հեռացման մենք հաստատ կհաղթեինք։ Ֆուտբոլը թիմային սպորտաձև է, ու մենք միշտ փորձում ենք այդ միտքը երիտասարդներին հասցնել։ Մենք պատասխան ենք տալիս ոչ միայն մեր խաղի, այլև՝ թիմի։ Ու այդպիսի դեպքերում մեր չզսպվածության պատճառով ողջ թիմն է տուժում»,-Սանյոլի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։