Կիսապաշտպան Ջեսի Լինգարդը գոհ է «Վեսթ Հեմում» իր ելույթներից, որտեղ հանդես է գալիս վարձակալական հիմունքներով:
««Վեսթ Հեմ» տեղափոխությունը նոր կյանքի է նման: Ես տեղափոխվեցի Լոնդոն, սա ուրիշ թիմ է, բայց բոլոր խաղացողներն ու անձնակազմը հիանալի են, նրանք ինձ գրկաբաց ընդունեցին:
Ես ամեն շաբաթ խաղում եմ, անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, այնպես որ սա ինձ համար իդեալական տեղ է: Սա նոր կյանք է:
Միշտ մտածել եմ հավաքական վերադառնալու մասին: Կանեմ ամեն ինչ, որ վերադանամ»,-Լինգարդի խոսքերն է փոխանցում ակումբի կայքը: