ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Բելգիայի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Ուելսին:
Հանդիպման 10-րդ րոպեին Գարեթ Բեյլի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ուելսի հավաքականի հարձակվող Հարի Ուիլսոնը: 22-րդ րոպեին բելգիացիների կիսապաշտպան Քևին դե Բրույնեն հավասարեցրեց հաշիվը՝ Թորգան Ազարի փոխանցումից հետո: 5 րոպե անց Թոմա Մենյեն առաջ մղեց բելգիացիներին, իսկ երկրորդ կեսի միջնամասում Ռոմելու Լուկակուն, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
E խմբի մյուս խաղում Չեխիայի հավաքականը 6-2 հաշվով ջախջախեց Էստոնիային, որի կազմում բացակայում էին առաջատար մի շարք խաղացողներ, ինչպես նաև գլխավոր մարզիչը:
Այս հանդիպումներից հետո Չեխիայի և Բելգիայի ընտրանիները, 3-ական միավորով, զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին և երկրորդ հորիզոնականները համապատասխանաբար: Բելառուսը, Ուելսն ու Էստոնիան միավոր չունեն: