ՈւԵՖԱ-ն կհրաժարվի ֆինանսական ֆեյր-փլեյի (FFP) կանոններից, հայտնում է լրագրող Տանկրեդի Պալմերին իր Twitter- ում:
Ըստ աղբյուրի՝ կազմակերպությունը կստեղծի ֆինանսական վերահսկողության նոր համակարգ, որը ակումբներին ավելի մեծ ազատություն կապահովի ծախսերի հարցում:
Ֆինանսական ֆեյր-փլեյը հաստատվել է 2010 թ.-ին և գործում է 2011 թվականից:
UEFA to blow final whistle over financial fair-play:
it will be announced a new system of financial control that will leave much more freedom of spending to clubs
— Tancredi Palmeri (@tancredipalmeri) March 24, 2021
Անցյալ տարի հայտարարվեց, որ «Մանչեսթեր Սիթին» խախտել է FFP-ի կանոնները: Անգլիական ակումբը երկու տարով որակազրկվեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունից: Հաղորդվում էր նաև, որ «քաղաքաբնակները» կարող են պատժվել նաև Անգլիայի առաջնությունների շրջանակում: Սակայն, ի վերջո, ակումբը դիմեց Սպորտային արբիտրաժային դատարան (CAS) և կարողացավ հասնել որակազրկման չեղարկմանը: