Ջուզեպպե Յակինին «Ֆիորենտինայի» նոր գլխավոր մարզիչն է: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Նա կփոխարինի Չեզարե Պրանդելլիին, ով հրաժարական էր տվել Իտալիայի Ա Սերիայի 28-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում (2: 3) կրած պարտությունից հետո:
Պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում: Այսօր մարզիչը կհանդիպի թիմի հետ և կանցկացնի առաջին մարզումը:
Հիշեցնենք, որ Յակինին երկրորդ անգամ գլխավորեց «Ֆիորենտինան»: Ֆլորենցիայում գործող ակումբը նախորդ տարվա նոյեմբերին աշխատանքից հեռացրել էր 56-ամյա մասնագետին: