ԱԱ-2022-ի ընտրական փուլի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական բրիգադը՝ Յուլիան Վենբերգերի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նրան կօգնեն Անդրեաս Շտաուդիգերը և Ռոլանդ Ռեյդելը՝ նույնպես Ավստրիայից: Չորրորդ պաշտոնյան կլինի Քրիստոֆեր Ջագերը:
Հիշեցնենք՝ Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: Հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի Արմենիա TV-ի եթերում: