«Բայերի» գլխավոր մարզիչ Պետեր Բոշը պաշտոնանկ է արվել: Այս որոշումը կայացրել է գերմանական ակումբի ղեկավարությունը: Այս մասին հաղորդվում է Լեւերկուզենի «Բայերի» կայքում:
Նիդերլանդացի մարզչի հետ միասին նրա օգնականները ևս լքել են թիմը: 2020/21 մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում «Բայերը» կգլխավորի Գերմանիայի Մ19 նախկին մարզիչ Հանես Վոլֆը:
Պետեր Բոշը «Բայերի» հետ աշխատում է 2018 թվականից: Այս մրցաշրջանում թիմն ընթանում է 6-րդ տեղում, ինչը իրավունք է տալիս խաղալ Եվրոպայի լիգայում։