«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը մեկնաբանել է Պրիմերայի 28-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադի» դեմ տարած 6-1 հաշվով հաղթանակը։
«Խաղի հենց սկզբից մենք առավելություն ունեինք։ Միշտ էլ հաշիվը բացելը հեշտ չէ։ Մենք գերազանց աշխատանք կատարեցինք: Գերազանց երեկո էր «Բարսելոնայի» համար։ Մեր թիմում յուրաքանչյուրն ի զորու է գոլեր խփել։ Յուրաքանչյուր խաղացող կարևոր է։ Այս թիմը կարող է անհավանական արդյունքների հասնել։
Պիտի կենտրոնանանք միայն մեզ վրա։ Կարևոր է մնացած խաղերը հաղթելն ու այդ ժամանակ արդեն նայել վերջնական իրավիճակին։ Ներկայիս տրամադրվածությամբ ու թիմային աշխատանքով մենք կարող ենք շատ բանի հասնել։ Մենք մեր գործն ենք անում»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Marca-ն։