«Վուլվերհեմփթոնի» վինգեր Պեդրու Նետուն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «գայլերի» պորտուգալացի խաղացողին Մանչեսթերում դիտարկում են որպես այլընտրանք «Բորուսիա» Դորտմունդի անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոյին, ում տրանսֆերի գնումը բարդացել է։
«Ման Յունայթեդը» պատրաստ է 70 միլիոն դոլար վճարել Նետուի համար, որը ֆունտ ստերլինգով կազմում է 50 միլիոն։
Նետուն կարող է ուժեղացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակման աջ եզրը։