Այսօր ֆուտբոլային հանդիպումների պակաս չի լինելու։ Իսպանիայում ու Գերմանիայում հերթական հանդիպումներն են անցկացնելու երկրի գործող չեմպիոնները։ Անգլիայում գավաթային խաղեր են։
Այսպես, «Ռեալը» «Ատալանտայի» արգելքը հաղթահարելուց ու «Լիվերպուլին» ՉԼ-ի քառորդ եզրափակիչի մրցակից ստանալուց հետո այսօր անցկացնելու է արտագնա հանդիպում առաջնությունում։ Զինեդին Զիդանի թիմի մրցակիցը «Սելտան» է։ Խաղը սկսվելու է Երևանի ժամանակով 19։15-ին։
«Բավարիան» Բունդեսլիգայում հյուրընկալելու է «Շտուտգարտին»։ Մյունխենյան թիմը ևս լավ տրամադրությամբ է մոտենում խաղին։ Հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 18։30-ին։ «Բորուսիա» Դորտմունդը նույն ժամին հյուրընկալվելու է «Քյոլնին»։
Անգլիայում գավաթի քառորդ եզրափակիչ փուլն է սկսվում։ «Էվերթոնի» ու «Մանչեսթեր Սիթիի» դիմակայությունը ամենահետաքրքիրն է ու սկսվելու է Երևանի ժամանակով 20։30-ին։ Միմյանց կհանդիպեն նաև «Բորնմութն» ու «Սաութհեմփթոնը»։