«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» մասին, որը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքում անգլիական թիմի մրցակցին է։
«Թվերը խոսում են իրենց փոխարեն։ Էրլինգ Հոլանդը աշխարհի լավագույն հարձակվողներից է իր տարիքում։ Ես տեսել եմ նրանց մի քանի խաղերըմ վտանգավոր պահերն ու վիճակագրական տվյալները Չեմպիոնների լիգայում ու կարող եմ ասել, որ դա տպավորում է։ Ես գիտեմ այդ վունդերկինդի խաղամակարդատում, բոլորը գիտեն։
«Բորուսիա» Դորտմունդի կազմում որակյալ բազմաթիվ երիտասարդ խաղացողներ կան։ Նրանք ներդրումներ են անում երիտասարդների տեսքով, նրանց լավ աշխատավարձ տալիս ու նրանց գործակալներին։ Նրանք շատ որակյալ սելեկցիա ունեն»,-Գվարդիոլայի խոսքն է մեջբերում «քաղաքայինների» պաշտոնական կայքը։
«Մանչեսթեր Սիթիի» և «Բորուսիա» Դորտմունդի միջև առաջին խաղը կայանալու է ապրիլի 6-ին Մանչեսթերում։ Պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 13-ին։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում հանդիպելու է «Բավարիա» — «Պարի Սեն Ժերմեն» զույգի հաղթողի հետ։