Մադրիդի «Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի վիճակահանության արդյունքների մասին:
Հիշեցնենք, որ «սերուցքայիններին» բաժին էլ հասել անգլիական «Լիվերպուլը»: «Կարմիրներին» հաղթելու դեպքում իսպանացիները կխաղան «Պորտուի» կամ «Չելսիի» հետ:
«Կհանդիպեն մրցաշարի համար պատմական նշանակություն ունեցող թիմեր: Մեզ հետաքրքիր խաղեր են սպասվում վտանգավոր մրցակցի դեմ:
Չնայած խնդիրներին,«Լիվերպուլը»շատ ակտիվ է, ունի ուժեղ հարձակման գիծ: Բայց մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Ռեալը», երբ բոլորը կվերականգնվեն վնասվածքներից: Մենք հավատում ենք մեր խաղացողներին և կանենք ամեն ինչ, որպեսզի դուրս գանք կիսաեզրափակիչ», — մեջբերում է Բուտրագենոյին AS-ը: