Հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, կմնա «Բարսելոնայում»:
Footballinsider247-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» շարունակում է մնալ արգենտինացու հիմնական հավակնորդը, բայց Լեոն հակված է «Բարսելոնայի» հետ նոր գործարք կնքելուն:
Այս որոշումը Մեսսին կայացրեց ակումբի նոր նախագահի ընտրությունից հետո:
«Բարսայի» ավագը լավ հարաբերություններ ունի Ժոան Լապորտայի հետ, ով դարձավ ակումբի նոր նախագահ, ուստի Մեսսին որոշեց չհեռանալ թիմից, որում նա անցկացրել է իր ամբողջ կարիերան: