Հարձակվող Լուիս Սուարեսը մտածում է «Աթլետիկոյից» հեռանալու մասին: Այդ մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստի հարաբերությունները վատացել են գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ:
Սուարեսի պայմանագրում կա կետ, որի համաձայն նա այս ամառ կարող է անվճար հեռանալ «Աթլետիկոյից»: Այս տարբերակն է, որ ուրուգվայցին ցանկանում է օգտագործել թիմը լքելու համար:
Նշվում է, որ Սուարեսը կցանկանար կարիերան շարունակել MLS- ում, իսկ Մայամի «Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ: