Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 19-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
ԱՊԼ-ում կկայանա մեկ հանդիպում․ «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Լիդսին»: Հանդիպման մեկնարկը` 00:00-ին։
Եվս մեկ հանդիպում կկայանա արդեն Բունդեսլիգայի շրջանակում․ «Արմինիա»–«Լայպցիգ»․ հանդիպումը կմեկնարկի 23։30-ին։
Իսկ Իտալիայի առաջնության շրջանակում կկայանա «Պարմա» — «Ջենոա» դիմակայությունը (23:45):
Լա Լիգայում «Բետիսը» սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»` 00:00-ին։
Մեկ հանդիպում էլ կկայանա Լիգա 1-ում՝ «Սենտ Էտյեն» — «Մոնակո»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։
Երկու հանդիպում էլ կկայանա ՌՊԼ-ում․
«Սոչի» — «Տամբով» 20։00
«Ռուբին» — «Խիմկի» 20։00