«Բարսելոնայի» նոր նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է ակումբում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին:
Barcablaugranes-ը հայտնում է, որ Լապորտան մտադիր է «կապտանռնագույնների» ավագին ցմահ պայմանագիր առաջարկել:
Իր կարիերան ավարտելուց հետո Լեոն կարող է դառնալ ակումբի դեսպան կամ մարզչական պաշտոն ստանալ «Բարսելոնայում»:
Բացի այդ, Լապորտան հույս ունի, որ Մեսսին ըմբռնումով կմոտենա թիմի ֆինանսական վիճակին։ «Բարսելոնայի» նոր նախագահը ցանկանում է, որ Լիոնելը պայմանագիր կնքի 30% աշխատավարձի կրճատմամբ:
Լապորտան կարծում է, որ ակումբի ավագի նման գործողությունները օրինակ կլինեն այլ խաղացողների համար, ովքեր նույնպես համաձայն կլինեն աշխատավարձի կրճատմանը նոր պայմանագրեր կնքելիս: