«ՌԲ Լայպցիգը» մոտ է «Ստրասբուրգի» կենտրոնական պաշտպան Մոհամեդ Սիմականին ձեռք բերելուն: Այս մասին հայտնում էի տալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ըստ աղբյուրի ՝ գերմանական ակումբն առաջիկայում պայմանավորվելու է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին: Նշվում է, որ «Լայպցիգը» Սիմականին տեսնում է որպես փոխարինող Դյոտ Ուպամեկանոյին, ով պայմանագիր է կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:
Սիմականի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառը: