Իսպանիայի գավաթի 1/32-րդ եզրափակչի շրջանակում կայացել են մի շարք հանդիպումներ։
«Սևիլիան» վստահ հաղթանակ է տարել «Էսկոբեդոյի» նկատմամբ՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 5-0 հաշվով։ Խուլեն Լոպետեգիի թիմի գոլերը հեղինակել են Լյուկ դե Յոնգը, Նոլիտոն, Լուկաս Օկամպոսը, Ֆրանկո Վասկեսը և Օլիվեր Տորեսը։
Անդալուսիական ակումբը նվաճել է 1/16-րդ եզրափակչի ուղեգիր։ Հաջորդ փուլ են դուրս եկել նաև «Ռեալ Սոսիեդադը», «Էյբարը», «Էսպանյոլը» և «Սելտան»։