Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» Բուդապեշտում մրցել է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ ու 2-0 հաշվով վստահ հաղթանակ տարել։
Մաչեսթերցիների կազմում հաշիվը բացել է Քևին դե Բրույնեն՝ 12-րդ րոպեին դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ, իսկ 6 րոպե անց Գյունդողանը երկրորդ գոլն է ուղարկել գերմանացիների դարպասը։
Խոսեպ Գվարդիոլայի թիմը, հաղթելով ընդհանուր 4-0 հաշվով, դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ։