Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Նախ, այսօր կկայանա ՀՊԼ մեկ հանդիպում․
«Ալաշկերտ»–«Շիրակ» 15։00
Մեկ հանդիպում կկայանա նաև Ա Սերիայում․ «Տորինո»–«Սասուոլո» 18։00
Եվ ևս մեկ հանդիպուլ էլ՝ Լա Լիգայում․ «Սևիլյա»–«Էլչե» 22։00
Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կկայանա երեք հանդիպում․
Այս երեկո կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպում։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։
«Ռոտոր»–«Ռոստով» 19։00
«Ախմատ»–«Արսենալ» 21։00
Այսօր կկայանանա նաև ՌՊԼ ոչ միայն այս տուրի, այլ ընդհանրապես՝ մրցաշրջանի կենտրոնական հանդիպումներից մեկը՝ ԲԿՄԱ–«Զենիթ 21։00
«Բավարիա»–«Լացիո»
Դիմակայություն, որտեղ կարծես թե ամեն ինչ արդեն պարզ է։ Առաջին խաղում, այն էլ մրցակցի հարկի տակ, գերմանական գրանդը վստահ հաղթանակ տարավ 4-1 հաշվով։ Շատ դժվար է պատկերացնել, որ «արծիվները» կկարողանան բեկել դիմակայության ելքը։ Հանդիպում, որը կկրի ավելի շուտ մարզումային կամ ընկերական հանդիպման բնույթ, սակայն, սա ֆուտբոլ է, և միգուցե Ինձագիի սաները փորձեն այսօր մեզ զարմացնել։
«Չելսի»–«Աթլետիկո»
Եթե վերը նշված դիմակայությունում քիչ թե շատ ամեն ինչ կանխատեսելի է, ապա այս զույգում դեռ շատ բան հարցական է։ Այս մրցաշրջանում Սիմեոնեի թիմը պարզապես հիանալի է, սակայն լոնդոնյան թիմը նոր գլխավոր մարզիչ Տուխելի գլխավորությամբ ևս լավ տպավորություն է թողնում։ Արտագնա խաղում 1-0 հաշվով հաղթանակն անշուշտ լավ առավելություն է «Չելսիի» համար, բայց ոչ շատ մեծ։ Լոնդոնում այսօր շա՜տ թեժ հանդիպում է սպասվում․․․