Երեկ «Բարսելոնան» հաղթեց «Ուեսկային» 4:1 հաշվով: Լեո Մեսսին դուբլի հեղինակ դարձավ՝ խփելով 20 և 21-րդ գոլերը Լա Լիգայի այս մրցաշրջանում: Այսպիսով արգենտինացին դարձել է պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 13 մրցաշրջաններում անընդմեջ 20 կամ ավելի գոլ է խփել Եվրոպայի թոփ-5 լիգաներում:
Սակայն դա Մեսսիի միակ գրանցած ցուցանիշը չէր երեկ երեկոյան։
Ըստ ESPN-ի ՝ արգենտինացին բոլոր մրցաշարերում 767-րդ հանդիպումն է անցկացրել կատալոնացիների կազմում: Այսպիսով, նա կրկնեց Չավիի ռեկորդը թիմում անցկացրած խաղերի քանակով։
Հաջորդ խաղում, որը տեղի կունենա հաջորդ կիրակի, Մեսսին կարող է նոր ռեկորդ սահմանել անցկացրած խաղերի քանակով:
Մեսսին «Բարսայի» սան է, իսկ հիմնական կազմում խաղում է 2004 թվականից: