«Լիդս Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում, եթե ակումբը որոշի հեռացնել Մարսելո Բիելսային։
The Boot Room Football-ը, հղում կատարելով The Times-ին, տեղեկացնում է, որ անգլիական ակումբը արդեն կապ է հաստատել 53-ամյա իտալացու հետ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեգրիի ու «Լիդսի» ներկայացուցիչների առաջին շփումները հաջող են անցել։
Բիելսայի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ «Լիդսը» 28 խաղից հետո 36 միավոր է վաստակել ու 12-րդն է մրցաշարային աղյուսակում։ Հենց Բիելսայի գլխավորությամբ «Լիդսը» 16 տարվա դադարից հետո վերադարձել ԱՊԼ։