«Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը, որն այժմ աշխատում է ակումբի տնօրենների խորհրդում, քննադատել է գործակալ Պինի Զահավիին՝ մյունխենցիների պաշտպան Դավիդ Ալաբայի ներկայացուցչին:
«Ես հիասթափված եմ, երբ տեսնում եմ, թե որքան է կտրված իրականությունից Զահավին: Մենք գնահատում ենք Դավիդին, նա արտառոց անձնավորություն է, միշտ բաց և ընկերասեր:
Մենք փորձեցինք ամեն ինչ անել նրան թիմում պահելու համար, բայց համաձայնություն ձեռք չբերվեց»,- մեջբերում է Կանին Kikcer-ը:
Ավելի վաղ Ալաբայի գործակալը հերքել էր լուրերն այն մասին, որ խաղացողը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ:




























































