«Մանչեսթեր Սիթին» լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ծառայություններով, հաղորդում է Gazetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի հարձակվողի ծառայություններով անձամբ հետաքրքրված է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
Սակայն հաղորդվում է, որ Լուկակուն հետաքրքրված չէ Պրեմիեր լիգա վերադարձով։ Լուկակուին դուր է գալիս իր կարգավիճակը «Ինտերում»։