«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Նոային» տանը պարտվելուց հետո հետևյալ կարծիքն է հայտնել.
«Երկու տարբեր խաղակեսեր անցկացրինք: Առաջին կեսը ձախողեցինք՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման ֆազայում, բայց երկրորդ խաղակեսում բավականին ավելացրինք, ավելի ագրեսիվ խաղացինք շատ պահեր ստեղծեցինք, միայկ վատն այն էր ,որ եզրափակումը չստացվեց մեզ մոտ:
Առջևում երկրորդ խաղը կա, պետք է պատրաստվենք, շնորհակալություն տղաներին խաղի համար:»,- ասել է Տիգրան Եսայանը:
Խոսելով՝ ակումբի կողմից իր և թիմի առջև դրված խնդիրների մասին Եսայանը, մասնավորապես, ասել է.
«Ուրարտուն» միշտ բարձր խնդիրներ է դնում իր առջև. ինչքան հնարավոր է՝ պետք է շարժվենք առաջ թեշ առաջնությունում, թե՛ Գավաթի խաղարկությունում»:
Հիշեցնենք՝ առաջին խաղում «Ուրարտուն» երկու անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը: