Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է մադրիդյան ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակի մասին:
«Ես կցանկանայի մի նոր բան հաղորդել, բայց հիմա նորություն չկա: Ես մտածում եմ միայն այն մասին, թե ինչպես վերականգնվել վնասվածքից և հաջողությամբ ավարտել մրցաշրջանը: Պայմանագրի երկարաձգման մասին ոչինչ չեմ կարող ասել: Ես երաշխավորում եմ. հենց որ ինչ-որ նորություն լինի, ես առաջինը ձեզ կտեղեկացնեմ այդ մասին»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում Goal-ը: