«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է փոխել ակումբային գրանցումն այս մրցաշրջանի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է Football Insider-ը:
«Արիստոկրատների» ղեկավարությունը կարծում է, որ լոնդոնյան ակումբին միանալուց ի վեր 25-ամյա գերմանացի հարձակվողը չի կարողացել ցույց տալ իր ներուժը Անգլիայի Պրեմիեր լիգայում:
Վերները միացավ «Չելսիին» 2020 թվականի հուլիսին: Կողմերը կնքեցին հնգամյա պայմանագիր: Տիմոն անցկացրել է 37 հանդիպում «արիստոկրատների» կազմում, խփել է 10 գոլ ու կատարել է 9 գոլային փոխանցում: