Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հասկացրել է, որ իր տեղափոխությունը «Բարսելոնա» անհնար է:
«Ես երբեք չէի համաձայնի խաղալ «Բարսայում»: Ոչ տարեկան 50 միլիոն եվրոյով, ոչ էլ 70-ով: Որոշ բաներ հնարավոր չէ գնել: Դա անհնար է», — մեջբերում է 34-ամյա իսպանացուն Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռամոսը Մադրիդի «Ռեալի» գույները պաշտպանում է 2005 թվականից:
Նրա պայմանագիրն արքայական ակումբի հետ ավարտվում է հունիսին: Սերուցքայինների պաշտպանն այս մրցաշրջանում 18 խաղում դարձել է 3 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ: