Լոնդոնի «Արսենալը» սահմանել է Եվրոպա լիգայի նոր ռեկորդ: Ընթացիկ մրցաշարում անգլիական ակումբի կազմում միանգամից 15 ֆուտբոլիստներ գոլեր են խփել:
Գոլերը. Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ (3 գոլ), Էդվարդ Նկետիա (3), Ջոզեֆ Ուիլոք (3), Նիկոլաս Պեպե (3), Մոհամեդ Էլ Նեննի (2), Ֆոլարին Բալոգուն (2), Գաբրիել (1), Դավիդ Լուիս (1), Ալեքսանդր Լակազետ (1), Ռեյս Նելսոն (1), Պաբլո Մարի (1), Բուկայո Սակա (1), Էմիլ Սմիթ (1), Կիրան Թիրնի (1) և Մարտին Էդեգոր (1):
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։