«Միլանը» շարունակում է ակտիվ աշխատել ՊՍՎ-ի հարձակվող Դոնիել Մալենայի տրանսֆերի վրա, հայտնում է Calciomercato-ն:
«Ռոսոներիները» ցանկանում են 22-ամյա նիդերլանդացի հարձակվողին տեսնել իրենց թիմում, ով կօգնի երիտասարդացնել ակումբի հարձակման գիծը, որում ընդգրկված են վետերաններ Զլատան Իբրահիմովիչը և Մարիո Մանջուկիչը:
«Միլանի» ղեկավարները ցանկանում են ձեռք բերել Մալենին, որը վերջին երեք մրցաշրջաններում «Էրեդիվիզիի» 69 խաղում դարձել է 35 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ Դոնիելի պայմանագիրը ՊՍՎ-ի հետ ավարտվում է 2024 թվականին, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո: