«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Սաութհեմփթոնի» նկատմամբ ԱՊԼ-ի 33-րդ տուրում (5-2):
«Մրցակցի ֆուտբոլիստները որոշակի պահերի մեզ ստիպում էին տառապել: Բայց, ընդհանուր առմամբ, մենք լավ խաղ անցկացրինք: Մենք ևս մեկ հաղթանակ տարանք, և հիմա պետք է պատրաստվենք «Ֆուլհեմի» հետ խաղին: Այսօր «Սաութհեմփթոնը» բոլոր խաղացողներին կենտրոնացրել էր կենտրոնում, ու դրանով մեզ համար խնդիրներ էր ստեղծում:
Մեր ֆուտբոլիստների որակները թույլ տվեցին մեզ հաղթել այս խաղում. Ռիյադ Մահրեզը, Ֆիլ Ֆոդենն ու Քևին դե Բրույնեն հիանալի էին: Բայց մրցավարությունը հարցեր թողեց: Ես չեմ հասկանում ձեռքով խաղի համար 11-մետրանոցի նշանակումը կամ չնշանակումը: Մյուս օրինակը Ֆոդենի հետ պահն էր: Գուցե, մի օր մեզ կբացատրեն կանոնները:
Բայց մենք հաղթեցինք, այնպես որ շատ երջանիկ ենք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն: