Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Սաութհեմփթոնին»։
Տանտերերը 5-2 հաշվով հաղթեցին մրցակցին։ Դուբլ գրանցեցին Ռիյադ Մահրեզն ու Քևին դե Բրույնեն, մեկ անգալ էլ աչքի ընկավ Իլկայ Գյունդողանը։ «Սաութհեմփթոնի» գոլերը խփեցին Ջեյմս Վարդ-Պրոունսը և Չե Ադամսը։
Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցնում է 68-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։