«Յուվենտուսի» մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին պատասխանել է այն հարցին, թե կարո՞ղ է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին տեղափոխվել թուրինյան ակումբ:
«Եկեք ուղղակիորեն ասենք. հիմա ֆուտբոլում պետք է մտածել այլ բաների մասին: Այս պահին Մեսսիի տեղափոխությունը մեր ակումբ քիչ հավանական է», — մեջբերում է Պարատիչիին Football-italia-ն:
Այս մրցաշրջանում 33-ամյա Մեսսին բոլոր մրցաշարերում անցկացրել է 34 հանդիպում և դարձել 24 գոլի հեղինակ: Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2021-ի ամառ: