«Վիլյառեալի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Ակոստային, որն անհետ կորել էր Ուրուգվայում՝ փորձելով լողալով անցնել գետը, մահացած են գտել: Այս մասին հայտնում է AS-ը:
Հաղորդվում է, որ 25-ամյա ֆուտբոլիստի դին գտել են հենց այն տեղում, որտեղ նրան վերջին անգամ տեսել են: «Վիլյառեալն» արդեն ցավակցություն է հայտնել նրա մահվան կապակցությամբ:
Ակոստան անհետացել էր շաբաթ՝ մարտի 6-ի կեսօրին, երբ իր եղբոր հետ փորձել էր լողալով անցնել գետը. վերջինս էլ հենց ոստիկանություն էր դիմել՝ հայտնելով նրա անհետացման մասին:
Ակոստայի վերջին ակումբը ուրուգվայական «Աթենասն» էր: