«Էվերթոնի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող այլ ակումբում:
Don Balon-ը գրում է, որ «Լեսթերը» հետաքրքրված է Խամեսի ծառայություններով ու կոլումբիացու տրանսֆերը ամռանը գնելով՝ ցանկանում է ստեղծարարություն մտցնել կազմի մեջ:
Ռոդրիգեսը 18 խաղի է մասնակցել ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Էվերթոնի» կազմում ու 5 գոլի հեղինակ է դարձել: