Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 9-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր ֆուտբոլային հանդիպումներն այդքան էլ շատ չեն, սակայան երկու հանդիպում չի կարելի ոչ մի դեպքում բաց թողնել։ Այս երեկո կկայանա Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկու պատասխան հանդիպում։ Երկու խաղերն էլ կկայանան Երևանի ժամանակով ուղիղ կեգիշերին։
«Յուվենտուս»–«Պորտու»
Թուրինյան ակումբը առաջին խաղում անակնկալ պարտություն է կրել 1-2 հաշվով։ Մրցակցի հարկի խփած գնդակը պատասխան խաղում կարող է մեծ դեր խաղալ, և Պիրլոյի թիմին բավական կլինի նույնիսկ նվազագույն հաշվով հաղթանակը սեփական խաղադաշտում։ Թե ինչ կլինի արդյունքում՝ կիմանանք արդեն այս գիշեր։
«Բորուսիա Դ» — «Սևիլյա»
Ի տարբերություն թուրինցիների, դորտմունդցիները գոլոռատ խաղում առավելության էին հասել մրցակցի նկատմամբ (3:2): Սակայն այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ, իսպանական ակումբը «ամուր ընկույզ» է, և «մեղուներին» դժվար կլինի պահել առաջին խաղում ստացած առավելությունը։
Չեմպիոնների լիգայի այսօրվա խաղերը ինտրիգային են և անկանխատեսելի, այնպես որ մեզ սպասվում է շատ հետաքրքրիր երեկո։
Իսկ Էրեդիվիզիում կկայանա «Վնելո» — «Հերենվեն» դիմակայությունը (21:45):
Մեկ հանդիպում էլ կկայանա Պորտուգալիայում․ «Բրագան» սեփական հարկի տակ կընդունի «Վիտորիային»։ Հանդիպման մեկնարկը՝ 01։45-ին