«Միլանի» 39-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է, որ պատրաստ է մնալ Իտալիայի առաջնությունում։
«Ռոսոներիների» պայմանագիրը շվեդ հարձակվողի հետ ավարտվում է այս ամռանը:
«Ես Զլատանն եմ: Ես ինձ պատասխանատու եմ զգում և ինձ առաջնորդ եմ զգում: Սա միակ թիմն է, որն ինձ հուզում է: Ուզում եմ մարզել, ուզում եմ ուղղորդել: Երբ ես ինչ-որ բան եմ ասում, նրանք ասում են. «Լավ, մենք կանենք»: Երբ ես մի օր անցկացնում եմ առանց նրանց, ասես առանց որդիների լինեմ:
Հաջորդ մրցաշրջանում կմնա՞մ «Միլանում»: Ես չգիտեմ, կտեսնենք: Եթե Պաոլո Մալդինին ցանկանա, ես պատրաստ եմ մնալ», — մեջբերում է Իբրահիմովիչին Football-italia-ն: