«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի պարտությունը Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի ՝ «Լիվերպուլի» դեմ խաղում:
«Սա ֆուտբոլ է: Երբեմն ստացվում է ավելին, քան դու արժանի ես, երբեմն էլ պակաս: Այսօր մենք ոչինչ չստացանք, չնայած մենք գոնե ինչ-որ բանի արժանի էինք:
Աշխարհի լավագույն թիմը հանդիպեց ծանր իրավիճակում գտնվող թիմի հետ, որը տառապում է ֆուտբոլիստների վնասվածքներից և մրցաշրջանի ծանր հատվածն է անցկացնում: Տղաներն իրենց հիանալի դրսևորեցին ՝ այն պահերին, երբ նրանք փորձեցին փոխել խաղի ընթացքը:
Կարող եք խոսել լավագույն քառյակի մասին, երբ սեզոնը հենց սկզբից եք սկսում: Բայց դրա մասին դժվար է խոսել, երբ սկսեք աշխատել 12 միավորով ետ մնալով։ Կարծում եմ, որ մրցավարների աշխատանքը լավն է, բայց օգնականներից մեկը չնկատեց, որ գոլային փոխանցման ընթացքում Մանեն ձեռքով դիպավ գնդակին:
Ես հավատում եմ, որ մենք ավելին ենք արժանի: Մենք սկսեցինք ավելի մեծ ճնշում գործադրել երկրորդ խաղակեսում և ավելի ագրեսիվ գործեցինք: Ես ասել էի, որ «Լիվերպուլը» կհաղթի Պրեմիեր լիգան, երբ նրանք մի քանի ամիս առաջ հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին»:
Նրանք հաջողակ են։ Նրանք կարող էին գոլ բաց թողնել, իսկ Ռոբերտսոնը կարող էր կարմիր քարտ ստանալ»,- մեջբերում է պորտուգալացի մասնագետին BBC-ն։