«Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարը կարող է կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:
Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Միլանը»:
Ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև Պրեմիեր լիգայի ակումբները: